Նյու-Յորքում Հոլոքստը վերապրած կինը` Միրա Բեկսլերը , 69 տարի անց հանդիպել է մանկության ընկերուհուն:
Նրանք ապրել են Լեհաստանում, սակայն ֆաշիստների հարձակման ժամանակ Միրա Բեկսլերը եւ նրա մայրը թաքնվել են անտառում, իսկ ընկերուհին` Հելենան, օկուպացիայի ժամանակ ուտելիք է հասցրել նրանց:
Պատերազմից հետո Հելենայի ընտանիքը տեղափոխվել է Բրազիլիա, եւ այդ պահից ընկերուհիները չեն հանդիպել:
Սպասված հանդիպումը կազմակերպել է հոլոքոստից փրկվածների հրեական հիմնադրամը: