Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Իսրայել իր այցի ժամանակ այցելել է Հոլոքոստի զոհերի թանգարան և հանդիպել ողբերգության զոհերին: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը համբուրել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ զանգվածային հալածանքից և բնաջնջումից ողջ մնացած հրեաների ձեռքերը:
«Հրեաների սպանությունը երբեք չպետք է կրկնվի»,- ասել է Հռոմի պապը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խնդրանքով Հռոմի պապը այցելել է նաև«Ահաբեկչության զոհերի հուշահամալիր», որտեղ աղոթել է ահաբեկիչների ձեռքով զոհված մարդկանց հոգիների համար: