211652_close_icon
views-count1393 դիտում article-date 22:04 10-03-2026

Սպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբ

2020 թվականի հունիսի 1-ը  գյումրեցի բազմաթիվ ընտանիքներ երկար կհիշեն։ Արտյոմն ու  Մարիամն այդ օրը  վերջապես բացեցին երկար սպասված բնակարանի դուռը։ Նրանք ևս այն հազարավոր գյումրեցիներից էին, որոնց ընտանիքները, անօթևան մնացին1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, բայց  նրանց ու շատերի   համար հույսի դուռ  բացեց ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Նրա նախաձեռնությամբ և աջակցությամբ տարբեր տարիների ընթացքում Գյումրիի 3 տասնյակից ավելի անօթևան ընտանիքների նվիրաբերվել են  բնակարաններ։  

Այդ բնակարանները  պարզապես անշարժ գույք չեն, այլ  վերադարձված արժանապատվություն, անվտանգության զգացում , հավատ ապագայի նկատմամբ ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր