Խեդիրան հունվարին կտեղափոխվի «Բավարիա»
Ինչպես տեղեկացնում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի Մյունխենի «Բավարիա»-ի կազմը: Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնության է եկել գերմանական ամենատիտղոսակիր ակումբի հետ:
Մյունխենցիները Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար 7,6 մլն եվրո կվճարեն «Ռեալ»-ին: