211652_close_icon
views-count1254 դիտում article-date 21:54 11-08-2014

Սամի Խեդիրան կտեղափոխվի «Չելսի»

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կտեղափոխվի «Չելսի», սակայն հաջորդ մրցաշրջանում: Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, 27-ամյա գերմանացին «Արքայական ակումբի» հետ հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը: Եթե կողմերը չկարողանան ընդհանուր հայտարարի գալ, ապա Խեդիրան հաջորդ մրցաշրջանում իսպանական գրանդից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով: Խեդիրային իր թիմի կազմում ցանկանում է տեսնել «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով կիսապաշտպանի հնարավորություններին քաջատեղյակ է «Ռեալ»-ում համատեղ աշխատանքի տարիներից:

Նմանատիպ նյութեր