211652_close_icon
views-count5532 դիտում article-date 16:36 14-02-2019

Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու. հանգիստ նստեք տեղներդ. Արմեն Աշոտյան

Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ «Քանի օր է հետեւում էի Կառավարության ծրագրի քննարկումներին Ազգային Ժողովում: Ծրագրի մասին շատ եմ արտահայտվել: Այդ քննարկումներին վարչապետի եզրափակիչ ելույթին ուզում եմ առանձին անդրադառնալ: Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից: Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար: Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որեւէ փաստական ապացույց չկա: Նույն Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը, առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի եւ գործերի միջեւ առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է: Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարոթյան ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով եւ ոճով խոսել պատգամավորների հետ եւ ընդդիմախոսների մասին: Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում: Ի մի բերելով այս քննարկումները եւ կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայսատանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել"եղունգ ունես՝ գլուխդ քորիր" սկզբունքին: Հ.Գ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել եւ չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր