Ընթացիկ տարվա ամենակարևոր խաղն ենք անցկացնելու. Բուֆֆոն
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուջի Բուֆֆոնը Եվրո 2016-ի ընտրական փուլում Խորվաթիայի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
«Մինչ հանդիպման մեկնարկը 24 ժամ է մնացել: Հուսով եմ՝ մինչ այդ եղանակը կբարելավվի: Ընթացիկ տարվա ամենակարևոր խաղն ենք անցկացնելու, և լավ կիլներ, որ այն անցներ բարենպաստ պայմաններում: Նիկո Կովաչր արդեն երեք տարի է ինչ գլխավորում է Խորվաթիայի հավաքականը: Նա հիանալի գիտի իր խաղացողների հնարավորությունները:Խորվաթիայի հավաքականը ամուր թիմ է»,- նշել է Բուֆֆոնը: