Մենք չենք ցանկանում դուրս մնալ Եվրոպայի լիգայի խաղարկությունից. Բուֆֆոն
«Յուվենտուս»-ի դարպասպահ Ջանլուիջի Բուֆֆոնը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Ֆիորենտինա»-ի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ կիսվել է իր սպասումներով: Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-ի և «Ֆիորենիտինա»-ի միջև կայացած առաջին խաղը ավարտվել էր 1:1 հաշվով:
« Մենք ցանկանում ենք մեզ հիանալի դրսևորել Եվրոպայի լիգայի խաղարկությունում: Յուրաքանչյուր խաղ նոր փորձություն է մեզ համար: Մենք միշտ ձգտում ենք առավելագույնին, և հուսով եմ, որ կկարողանանք հաղթահարել «Ֆիորենտինա»-ի արգելքը: Երկու ակումբները հաղթանակ ենք ակընկալում: «Յուվենտուս»-ը չի ցանկանում դուրս մնալ այս մրցաշարից»,-ասել է Բուֆֆոնը: