14 տարի է երազում եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին. Բուֆֆոն
«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հուսով է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր թիմին կհաջողվի դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ: Նախորդ մրցաշրջանում թուրինիցիներին չհաջողվեց հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն այս անգամ Իտալիայի չեմպիոնը հաջորդ փուլ դուրս գալու իրական շանսեր ունի:
«Եթե «Ֆիորենտինա»-ի դեմ խաղում խիզախ ֆուտբոլ ցուցադրեինք, ապա կարող էինք հաղթել, այլ ոչ թե ոչ-ոքի խաղալ: «Ատլետիկո»-ի հետ պետք է ավելի համարձակ խաղանք: Այդ հանդիպումը մեզ համար եզրափակիչ է: Իհարկե, գլխավորը հաջորդ փուլ դուրս գալն է, բայց մենք խաղալու ենք խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար: Կարծում եմ, որ «Յուվենտուս»-ը կարող է հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: Անձամբ ես այդ մրցաշարում հաղթելու մասին երազում եմ արդեն14 տարի»,- ասել է Բուֆֆոնը: