Ժոզե Մոուրինյո. Սա մեր պատմության ամենակարևոր խաղն է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Սելտայի» հետ` Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղին (առաջին հանդիպումը` 1:0):
«Կարծում եմ, որ սա մեր պատմության մեջ ամենակարևոր հանդիպումն է: Ինչպես և` «Սելտայի համար:
Ցանկացած ակումբի համար տիտղոսները կարևոր են, ինչպես որ կարևոր է եվրագավաթային եզրափակիչ մտնելը:
Մեր ակումբի հավաքածույում միայն այս եվրագավաթն է պակասում, այն մեր համար մեծ նշանակություն ունի:
Մեր այս թիմի համար սա առաջին եվրոպական տիտղոսը կլիներ: Շատ կարևոր մրցաշար է ակումբի ու խաղացողների համար, այդ իսկ պատճառով բոլոր ուժերը գործի կդնենք:
Ետևում երկար ճանապարհ էր, մեզ Եվրոպայի Լիգայում 14-րդ հանդիպումն է սպասում, և մենք այն շատ ենք ցանկանում հաղթել», ասել է Մոուրինյոն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա» հանդիպումը կմեկնարկի այսօր` Երևանի ժամանակով 23:05-ին: