211652_close_icon
views-count2776 դիտում article-date 16:11 15-11-2014

Երևանի վարսավիրանոցներից մեկում 36-ամյա կինը տաքսու վարորդի է դանակահարել

36-ամյա Լալա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նորքի 4-րդ զանգվածի Ա. Բակունցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքին կից գործող վարսավիրանոցում անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տեղում վերցրած սուր կտրող-ծակող գործիքով 1 անգամ հարվածել է իր ծանոթ, տաքսու վարորդ Արթուր Ասատրյանին՝ դիտավորությամբ պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հովածի 1-ին մասով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: 

Նմանատիպ նյութեր