44977 դիտում
11:59 25-07-2019
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 21-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 21-ամյա վարորդի Lexus-ին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արթուր Ջուլհակյանի վարած Lexus մակնիշի 24 UL 444 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Արտակ Բաղդասարյանի վարած Opel մակնիշի 34 NS 388 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր Երևանի բնակիչ 23-ամյա Լ․Մ․-ն և Opel-ի ուղևոր 22-ամյա Վ․Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանների գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Lexus-ին, և գլխիվայր վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+