61066 դիտում
17:17 19-10-2017
Խոշոր ավտովթար Երևանում. «Կոմիտաս» շուկայի մոտ Toyota-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել Renault տաքսուն, վերջինն էլ կայանված Audi-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտոյում՝ Կոմիտասի շուկայի հարևանությամբ, Toyota մակնիշի 88 RM 288 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց եչթևեկելի գոտի և բախվել Renault մակնիշի 375 OV 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, վերջինն էլ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Audi մակնիշի 34 NR 312 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազկիյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով խմբի պետ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+