«Լոկոմոտիվ»-«Ֆեներբահչե». թուրք երկրպագուներից ոչ մեկին ռուսական վիզա չեն տվել
«Ֆեներբահչեի» մամլո խոսնակ Նեքաթի Մեթեն հայտնել է, որ թուրքական ակումբի երկրպագուները ներկա չեն լինի Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ պատասխան հանդիպմանը:
«Թուրքիայից ոչ մի երկրպագու Մոսկվա չի գա` հանդիմանը: Դա կապված է վիզայի խնդիրների հետ: Հնարավոր է, որ «Ֆեներբահչեին» աջակցեն Մոսկվայում բնակվող թուրքերրը, բայց ես դա հաստատ չեմ կարող ասել», ասել է Մեթեն:
Նշենք, որ «Լոկոմոտիվ»-«Ֆեներբահչե» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է թուրքական ակումբի հաղթանակով` 2:0: