Համբուրգում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է մոտ 300 մարդ
Համբուրգի իրավապահ մարմիննները հայտնում են որ հուլիսի 7-ին և 8-ին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ուղեկցող զանգվածային ցույցերի և անկարգությունների 288 մասնակից է ձերբակալվել: Նրանց կեսը կալանավորվել է: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40546683]BBC[/url]-ին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել 100 ձերբակալվածի մասին, որից 43-ը կալանքի տալ էին վերցվել: Անկարգությունների ընթացքում ոստիկանության կողմից տուժել է 285 մարդ:
Ոստիկանության հետ բախումները շարունակվել են նաև գիրակի գիշերը: Միայն լուսադեմին ոստիկանությունը հայտնել է, որ իրավիճակը քաղաքի փողոցներում հանդարտվել է:
Ավելի վաղ ոստիկանությունը խնդրել է ականատեսներին ցույցի վերաբերյալ ֆոտո և տեսանյութեր հրապարակել համացանցում, որպեսզի կարողանան ճանաչել կարգախախտներին:
Իրավապահների տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ցուցարարները զինված են եղել, «մոլոտովի Կոկտեյլներով», պարսատիկներով, ոստիկանության ուղղությամբ նետել են փողոցից հանված քարե սալիկներ: