ՆԱՏՕ-ն ևս 4 գումարտակ է տեղակայել բալթյան երկրներում և Լեհաստանում
ՆԱՏՕ-ն հայտարարել է Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում 4 հավելյալ գումարտակներ տեղակայելու մասին։
Ինչպես հայտնում է Interfax գործակալությունը, գումարտակները դաշինքը տեղակայել է արևելյան ճակատում։ Այն իրականացվում է Ռուսաստանի ագրեսիան զսպելուն ուղղված ծրագրի շրջանակներում։
Որոշումն ընդունվել էր դեռ անցած տարի Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում, և, ինչպես նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենց Սթոլթենբերգը, այսօր այդ խոստումը կատարվել է։
Ընդհանուր հաշվով՝ 4 երկրներում ավելի քան 4000 զինվորական կա։