«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց Օքսլեյդ-Չեմբերլենի տրանսֆերի մասին
«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը տեղափոխվեց «Լիվերպուլ»:
Այդ մասին մերսիսայդցիները հայտնել են իրենց պաշտոնական թվիթերում:
Նշվում է, որ Անգլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» կվճարի 40 մլն ֆունտ, իսկ խաղացողի հետ կկնքվի 6-ամյա պայմանագիր: