211652_close_icon
views-count5006 դիտում article-date 22:29 30-08-2017

Օքսլեյդ-Չեմբերլենը 40 մլն ֆունտի դիմաց կտեղափոխվի «Լիվերպուլ»

«Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը շուտով կհամալրի «Լիվերպուլի» շարքերը: Երկու ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, որը կկազմի 40 միլիոն ֆունտ: 24-ամյա կիսապաշտպանը այժմ Անգլիայի հավաքականի ենթակայության տակ է ու շուտով բուժզննում կանցնի: Ուշագրավ է, որ Օքսլեյդ-Չեմբերլենը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ՝ շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձով, մինչդեռ «Լիվերպուլ» տեղափոխվելու դեպքում համաձայնվել է վաստակել շաբաթական 120 հազար ֆունտ:

Նմանատիպ նյութեր