Էդգար Մանուչարյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական և եվրոպական մի շարք ակումբներ
Հայաստանի հավաքականի և «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուչարյանի ծառայություններով հետաքրքված են ռուսական և եվրոպական մի շարք ակումբներ: Այս մասին հայտնել է խաղացողի գործակալ Վալերի Հովհաննիսյանը:
« Մանուչարյանի ապագան կորոշվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա առաջարկներ ունի ռուսական և եվրոպական մի շարք ակումբներից»,- Հովհաննիսյանի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Ընթացիկ մրցաշրջանում եկատերինբուրգյան ակումբի կազմում անցկացրած 17 խաղում խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: