211652_close_icon
views-count7887 դիտում article-date 17:07 04-11-2014

Արաբկիր վարչական շրջանում աղբանոցի վերածված ու գարշահոտությամբ պատված տարածքը վերածվեց գեղեցիկ այգու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում 2014 թվականի կառուցման և բարեկարգման աշխատանքների շրջանակում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հարևանությամբ երկար տարիներ հակասանիտարահիգիենիկ վիճակում գտնվող տարածքում բացվեց հարակից այգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետարանի տարեկան ծրագրի շրջանակում բարեկարգվել և հանգստի գոտու է վերածվել նշված տարածքի շուրջ 4,800 քմ տարածքը, որտեղ տեղադրվել է 50 նստարան, 3 զրուցարան, տարածքի մաքրությունն ապահովելու նպատակով տեղադրվել է 50 աղբաման: Մանուկների՝ այգի այցելության համար տեղադրվել են խաղային ատրակցիոններ: Լուծվել է նաև արտաքին լուսավորության հարցը: Կանաչ տարածքը խնամելու նպատակով անցկացվել է 800 գծմ ոռոգման ցանց և իրականացվել են 1250 քմ ասֆալտապատման և 850 գծմ եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պուրակի բացմանը մասնակցելու համար ժամանել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում ուղեկցում էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Պուրակի բացումից հետո քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը այնտեղ տնկեցին արծաթափայլ եղևնի: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+

Նմանատիպ նյութեր