211652_close_icon
views-count54508 դիտում article-date 19:30 08-04-2017

Քաղաքապետի և «Վեոլիա Ջուր» ընկերության նվերը՝ էջմիածնեցիներին. գարշահոտությամբ պատված տարածքը բարեկարգվում է, բնակիչները ցանկանում են այգին անվանակոչել քառօրյա պատերազմի հերոսների անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 8-ին, վաղ առավոտվանից Էջմիածին քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության 1 տասնյակից ավելի աշխատակիցներ՝ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի գլխավորությամբ սկսել են կապիտալ աշխատանքներ՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի՝ ժողովրդին հայտնի «բոյնի շենքերի» մոտ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 7-ին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այցելել է նշված թաղամաս, որից հետո հանձնարարել է բնակկոմունալ վարչության պետին, որպեսզի կարճ ժամանակում այդ ահռելի շինարարական ու կենցաղային աղբը հեռացնեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 20 Կամազ աղբ է հեռացվել այդ հատվածից, որտեղ տիրում էր գարշահոտություն և հակասանիտարական վիճակ։ Մինչ բնակկոմունալ վարչության աշխատակիցները՝ 3 օրից ավելի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հսկայական աշխատանքներ կատարեց այդ թաղամասում. ամբողջովին մաքրվեցին մոտ 30 տարի «Հայջրմուղկոյուղու» մեղքով չմաքրված կոյուղատարերը։ Առանց չափազանցության կարելի է նշել, որ տիտանական աշխատանք կատարեցին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները՝ ամբողջովին կոտրված ու փտած դիտահորերը փոխարինվեցին նորերով, ու հիմա բնակիչները վստահ են, որ ազատվեցին «Հայջրմուղկոյուղու» աշխատակիցների անգործության հետևանքով առաջացած համաճարակից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քաղաքապետ Կ. Գրիգորյանը հանձնարարել է նաև կանաչապատման վարչության աշխատակիցներին, որպեսզի նշված տարածքն ամբողջովին կանաչապատվի, ծառատունկ արվի, երեխաների համար ստեղծվի խաղահրապարակ՝ իր խաղային կոնստրուկցիաներով։ Մնում է՝ բնակիչներն իրենք սրտացավ լինեն և աչքի լույսի պես պահեն տարածքը։ Բնակիչները, տեսնելով, թե ինչպիսի լավ գործ է կատարում քաղաքապետը, ոգևորված ասում էին. «Մենք պահելու ենք այդ այգին, խաղահրապարակը և անգամ մեր միջոցներով ենք ջրելու ծառերը ու խնդրելու ենք քաղաքապետին, որպեսզի այգին, որտեղ տնկվելու է մոտ 300-ից ավելի ծառ, կոչվի 2016 թվականի քառօրյա ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մեր առյուծ զինվորների ու սպաների անունով»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր