1347 դիտում
13:16 02-11-2014
Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Նոյեմբերի 1-ից մասամբ ուժի մեջ է մտել Ուկրաինայի ԵՄ ասոցացման համաձայնագիրը: BBC-ն, սակայն, գրում է, որ միաժամանակ` ազատ առևտրային գոտու ստեղծման մասին մի շարք դրույթներ չեն գործի առնվազն մինչև 2015թ. վերջ: Կիեւը դրանց իրականացումը հետաձգել է` Մոսկվայի ճնշման ազդեցության տակ: Ռուսաստանը համարում է, որ իր շուկան կողողվի եվրոպական էժանագին ապրանքներով, ինչը Ուկրաինայի միջոցով կմտնի նաեւ Ռուսաստան: Ասոցացման համաձայնագրի էությունը առեւտրային հարաբերությունների ազատականացումն է: Արդյունքում Բրյուսելը հնարավորություն է տալիս Ուկրաինային ապրանքներն ազատորեն ներմուծել եվրոպական շուկա: ԵՄ-ն նաեւ տեխնիկական եւ նյութական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային, որպեսզի այդ երկիրը հնարավորություն ունենա ադապտացվել եվրոպական տնտեսական օրենքներին: ԵՄ-ն պահանջում է, որպեսզի ՈՒկրաինան նման համաձայնագիր կնքելով` պահպանի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության սկզբունքները, պայքար տանի կոռուպցիայի դեմ, բարեփոխումներ կատարի տնտեսության մեջ:
Ուկրաինայի նոր իշխանությունները Բրյուսելի հետ քաղաքական մասով համաձայնագիր կնքեցին այս տարվա մարտի 21-ին, իսկ հունիսի 27-ին տնտեսական բլոկի մասով իր ստորագրությունը դրեց Պյոտր Պորոշենկոն: ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջեւ սեպտեմբերի սկզբին կայացած բանակցություններից հետո, սակայն, Մոսկվային հաջողվեց հասնել ազատ առևտրի գոտու մասին դրույթի իրականացման հետաձգմանը մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը:
Մինչեւ այդ, ԵՄ-ն Ուկրաինային ուկրաինական ապրանքների համար արտոնություններ կստեղծի: Սակայն, եվրոպացի արտահանողները մուտք ունենալով Ուկրաինա` կպահպանեն նախկին պարտավորությունները: Լրատվամիջոցները գրում են, որ ասոցացման մասին համաձայնագիրը ամբողջական ծավալով ուժի մեջ կմտնի Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների վավերացումից հետո: Իսկ մինչեւ այդ, Կիեւը կպահպանի ազատ առեվտրի ռեժիմը ԱՊՀ երկրների հետ:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36218]armnews[/url]
Նմանատիպ նյութեր
2126 դիտում
18:52 01-09-2017
Ուժի մեջ է մտել ԵՄ և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագիրը
1184 դիտում
18:03 02-09-2014
Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 1-ից
1318 դիտում
20:19 06-09-2014
Այս ամիս կվավերացվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը
Այս բաժնից
598 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1045 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին