Հզոր՝ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ՝ Կալիֆորնիայի ժամանակով ժամը 03:20-ին, Ռիխտերի սանդղակով հզոր՝ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:
Էպիկենտրոնը գտնվել է Ամերիքան-Կանիոն քաղաքից դեպի հյուսիս-արևելք, 10 կմ խորության վրա: Սան Ֆրանցիսկոյի և Դևիսի բնակիչները, ովքեր էպիկենտրոնից 110 կմ հեռավորության վրա են գտնվում, զգացել են ստորգենտնյա ցնցումները և այդ մասին հայտնել Twitter-ի իրենց էջերում:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: