Moody՛s-ը կարող է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Moddy’s Investors Service Միջազգային վարկանիշային գործակալությունը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի, հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սուվերեն ռիսկերի գնահատման գործակալության փորձագետ Տորստման Նեստմաննին:
«Ռուսաստանի վերաբերյալ վարկանիշային կանխատեսումը բացասական է այն առումով, որ Ուկրաինայում իրավիճակը մնում է անկայուն և չի բացառվում, որ ռիսկերը կմեծանան և ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն»,-նշել է Նեստմաննը:
Ավելի վաղ Moody’s-ը հայտնել էր, որ նվազեցրել է Ռուսաստանի վարկային ցուցանիշը 1 կետով՝ Baa 1-ից մինչև Baa 2: