ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հավելյալ պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի դեմ
                        ԱՄՆ- պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները քննարկում են  Ռուսաստանի դեմ նոր հնարավոր պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Մեկնաբանելով ուկրաինական հակամարտության հարցում Ռուսաստանի քաղաքականությունը՝ նա ասել է.
«ԱՄՆ-ն չի պատրաստվում այդ խաղը խաղալ՝ լսել Ռուսաստանին, մեր դաշնակիցների հետ մենք քննարկում ենք՝ նոր պատժամիջոցներ առաջադրել: 
Ռուսաստանի վարվելաձևը բացարձակ չի համապատասխանում միջազգային հանրության սկզբունքներին»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

