ԵՄ-ը կարող է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել. Լատվիայի նախագահ
                        Եվրամիությունը կարող է հավելյալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Դոնբասում կռվող անջատողականների դեմ: Այդ մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը Bloomberg պարբերականին տված հարցազրույցում:
Ըստ Բերզինշի՝ նման որոշում կարող է կայացվել հունվարի 29-ին ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հերթական արտահերթ նիստում: 
Լատվիայի նախագահը նշել է, որ խոսքը գնում է «սև ցուցակը» ընդլայնելու մասին, որում հայտնվածների նկատմամբ նաև ֆինանսական և վիզային սահմանափակումներ կկիրառվեն:
«Դա բավականին բարդ գործընթաց է լինելու, և ես ենթադրում եմ, որ կլինեն չափազանց կոնկրետ, այլ ոչ ընդհանուր պատժամիջոցներ»,-ասել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

