Ճապոնիայի կառավարությունը մտադիր է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սեպտեմբերի 19-ին հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի դիվանագիտական շրջանակներին:
Նշվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառելու է 19 կետ: Մասնավորապես, ընդլայնվելու է այն անձանց «սև ցուցակը», որոնց մուտքը Ճապոնիա արգելված է, իսկ նրանց ակտիվները ենթակա են սառեցման:
Սահմանափակումները կարող են առնչվել նաև էներգետիկ ու ֆինանսական սեկտորին: Բացի այդ, դիտարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճապոնական այցի հետաձգման հնարավորությունը: