Բրյուսելում գազի հարցով կանցկացնեն եռակողմ բանակցություն
Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն հունիսի 9-ին Բրյուսելում կհանդիպեն գազի սակագնի հետ կապված հերթական անգամ բանակցելու համար: Այս մասին ասվոմ է ՌԴ էներգետիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում:
«Նախատեսվում է հերթական եռակողմ բանակցությունները սկսել վաղը երեկոյան Բրյուսելում»,- ասվում է մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենիյ յացենյուկը հայտարարել է, որ եթե պայմանավորվածության չհասնեն Ուկրաինան դատական գործընթացի մեջ կմտնի Ստոկհոմում Գազպրոմի հետ: