211652_close_icon
views-count1384 դիտում article-date 19:20 19-10-2014

Ա Սերիա. Հոնդայի դուբլը օգնեց «Միլան»-ին հաղթել «Վերոնա»-ին. տեսանյութ

Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Միլան»-ը արտագնա մրցավեճում 3:1 հաշվով պարտության մատնեց «Վերոնա»-ին: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ ճապոնացի լեգիոներ Կեյսուկե Հոնդան, ով ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 6-րդ գոլը և առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ առաջին տեղ: Խաղի հակահերոսը դարձավ տանտերերի խաղացող Ռաֆաել Մարկեսը, ով նախ 21-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ, իսկ խաղավերջում երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Իր երկրորդ անընդմեջ հաղթանկից հետո «Միլան»-ը վաստակեց 14 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Ուդինեզե»-ին, բարձրացավ 4-րդ տեղ: Ֆիլիպո Ինձագիի թիմը առաջատար «Յուվենտուս»-ից հետ է մնում 5 միավորով: [b]«Վերոնա» - «Միլան»՝1:3[/b] Գոլեր՝ Նիկոլաս Լոպես 87՛ - Մարկես 21՛ (ինք), Հոնդա 27՛, 56
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր