Սերիա Ա․ Մխիթարյանի գոլն օգնեց Ինտերին հաղթել Լեչեին. Armsport
Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Լեչեի» հետ։
«Էտտորե Ջարդինիերո - Վիա դել Մարե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2։0 հաշվով հաղթանակով։
Խաղի հաշիվը 75-րդ րոպեին բացեց միլանյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Րոպեներ անց՝ 82-րդ րոպեին, պաշտպան Մանուել Ականջին կրկնապատկեց «ներաձուրիների» առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։
Անցկացրած 26 հանդիպումներից հետո «Ինտերը» վաստակած 64 միավորով վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Լեչեն» 24 միավորով զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում առաջնության գործող առաջատար «Ինտերը» կմրցի «Ջենոայի» հետ, իսկ «Լեչեն» կհանդիպի «Կոմոյին»։ Երկու խաղերն էլ տեղի կունենան փետրվարի 28-ին։
Աղբյուրը՝ Armsport