Օզիլը լուրջ վնասվածք է ստացել
«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բավարիա»-ի հետ կայացած խաղի ընթացքում լուրջ վնասվածք է ստացել և փոխարինվել է: Գերմանիայի հավաքականի խաղացողը վնասել է ծնկատակի ջիլը, հայտնում է espn.co.uk-ը:
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով վնասվածքը լուրջ է և Օզիլի ապաքինում կպահանջի երկարատև ժամանակ: Ֆուտբոլիստի ապաքինման վերաբերյալ հստակ ժամկետներ չեն նշվում: