1697 դիտում
15:22 15-10-2014
ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար ստեղծում են «բժշկական հատուկջոկատայիններ»
Էբոլա տենդի դեմ պայքարի համար ԱՄՆ-ում ստեղծվել են բժշկական «արագ արձագանքման ջոկատներ»: Այս մասին հայտնում է The Washingon Post-ը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենը:
Նրա խոսքերով՝ բժշկական այդ ջոկատներն անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մի քանի ժամվա ընթացքում տեղափոխել երկրի յուրաքանչյուր հիվանդանոց, ուր բերած կլինեն Էբոլա վիրուսով հիվանդին:
Ֆրիդենն ընդունել է, որ իր ծառայությունը թերագնահատել է համաճարակի վտանգը, և բացի այդ, Էբոլա վիրուսով հիվանդ Թոմաս Էրիկ Դունկանի հետ շփված բժիշկները սկզբնական շրջանում չեն ձեռնարկել զգուշավորության անհրաժեշտ միջոցներ:
Այսուհետ Էբոլա վիրուսով հիվանդի հետ շփման դեպքում բուժանձնակազմը հագնելու է պաշտպանիչ հատուկ կոմպլեկտ: 42-ամյա Թոմաս Էրիկ Դունկանը՝ Էբոլա վիրուսով հիվանդ առաջին ամերիկացին, ԱՄՆ-ում մահացել է հոկտեմբերի 8-ին:
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
23:48 16-09-2014
Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար 1 մլրդ դոլար է անհրաժեշտ․ ՄԱԿ
1400 դիտում
11:40 16-09-2014
Էբոլա վիրուսի դեմ պայքարի հետ կապված՝ Օբաման 3000 զինծառայող կուղարկի Արևմտյան Աֆրիկա
1333 դիտում
23:40 29-09-2014
Գանայում բացվել է Էբոլա վիրուսի դեմ պայքարի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գրասենյակ
Այս բաժնից
1012 դիտում
14:30 05-01-2025
Ուկրաինական ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրոհ են սկսել
790 դիտում
14:20 05-01-2025
Հունաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով կալանավորել են Ալիևի զարմուհուն
883 դիտում
13:21 05-01-2025
ՌԴ-ն ուկրաինական ՄիԳ 29 է խոցել