211652_close_icon
views-count32496 դիտում article-date 17:45 14-10-2014

«Ինեկոբանկ»-ի գլխավոր գանձապահի սպանության գործը Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ փոխանցվեց Հայաստանի քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Ավան-Առինջում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով հարուցված քրեական գործը Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչությունից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննությամբ զբաղվելու է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով գլխավոր վարչությունը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/13/30514/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հոկտեմբերի 13-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք հրազենով Առինջ գյուղում՝ Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցում, կրակոցներ էին արձակել BMW մակնիշի 10 ԼO 222 համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Ոստիկանության հոսպիտալ, որտեղ տղամարդը մահացել էր: Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ`վարչության պետ Գագիկ Ավետիսյանի, նրա առաջին տեղակալ Սամվել Ասատրյանի և նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչները` մարզի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր