211652_close_icon
views-count7804 դիտում article-date 09:13 03-07-2020

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխել է ՀՔԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ և նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել և քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվի հենց Քննչական կոմիտեում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔԿ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշում է կայացրել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, կամ ինչու է Քննչական կոմիտեի նախկին նախագահը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը կապ ունի հենց իր պաշտոնական գործունեության հետ, և թերևս իրավապահներին այդ մասով մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՔԾ՝ հասկանալու համար՝ արդյոք իրենց մոտ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ քննվում է, թե ոչ, սակայն, ի պատասխան, ՀՔԾ-ն չմեկնաբանեց: Հույժ գաղտնի տեղեկություն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր