211652_close_icon
views-count31883 դիտում article-date 11:16 29-10-2015

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակվել են քննչական բաժինների նոր պետեր

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամանով Արման Նահապետյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ: Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ: Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Սամսոն Մաթևոսյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ: Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային վարչությունների գործունեության վերահսկողական գլխավոր վարչության պետի տեղակալ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր