Վրաստանի գերագույն դատարանը վերջակետ դրեց Բաչո Ախալայայի դեմ հարուցված գործերից մեկին
Վրաստանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել հատուկջոկատայիններին նվաստացնելու գործով երկրի Ներքին գործերի և պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային արդարացնող դատավճիռը: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով Ախալայայի փաստաբան Մալխազ Վելիջանաշվիլիին:
«Գերագույն դատարանը վերանայել է Վրաստանի դատախազության հայցը և գտել, որ այն վերանայման ընդունելու որևէ հիմք չկա: Հետևաբար, Ախալայային արդարացնող դատավճիռը մնում է ուժի մեջ»,-ասել է փաստաբանը:
Թբիլիսիի քաղաքային դատարանը 2013 թվականի հոկտեմբերին արդարացնող վճիռ էր կայացրել՝ ոչ բավարար ապացույցների հետ կապված: Նույն այդ որոշումը ավելի ուշ ուժի մեջ էր թողել Թբիլիսիի վճռաբեկ դատարանը: