43146 դիտում
15:05 13-04-2021
2 տարի առաջ Օսիպյանի ու Վանեցյանի սարքած շոուին վերջակետ դրեց հայտնի դատավորը. հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն Արտյոմ Կանևսկոյն արդարացվեց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ արդարացման դատավճիռ է կայացվել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Արտյոմ Հարությունովի՝ հանրությանն ավելի շատ հայտնի «Արտյոմ Կանևսկոյի» նկատմամբ։
Վերջինիս նկատմամբ 2 տարի առաջ՝ հեղափոխությունից հետո, այն ժամանակվա ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և այն ժամանակվա Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի «քավորությամբ» մի իսկական շոու էին սարքել, թե հեղափոխությունից հետո բացահայտել են «դարի հանցագործությունը», երբ Ա. Հարությունովին մեղադրում էին, թե Toyota մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել են Մյասնիկ Մարտինյանի անվամբ հաշվառված կրակելու համար պիտանի ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահուստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներով։
Որպես խափանման միջոց էին ընտրել բնակության վայրից չհեռանալը, սակայն դատաքննության ողջ ընթացքում պարզվում է, որ Արտյոմ Կանևսկոյի արարքում հանցակազմ չկա։
Նույնիսկ փորձառու իրավաբաններն ու դատավորները միմյանց հետ զրույցում նշում էին, որ այդ ամենը նայելով՝ կարող ես ասել, որ շոուն չի ստացվել ու Օսիպյանի ու Վանեցյանի սարքածից անգամ եփած հավի ծիծաղն է գալիս։ Իսկ այսօր արդեն դատավոր Մ. Մարտիրոսյանի որոշմամբ հօդս ցնդեց 2 տարի առաջ սարքած շինծու քրեական գործը։
Այստեղ կարելի է հիշել մեծն Սևակի հայտնի խոսքերը՝ «երազախաբ լինելուց երեխա չեն ունենում»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
138055 դիտում
23:29 13-09-2017
Քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյն իր հայրական տանն է. նա բերման չի ենթարկվել
75462 դիտում
15:55 13-09-2019
Պիպոն ստիպում էր ասել՝ «զակազչիկը» Արտյոմ Կանևսկոյն է. հրապարակվեց առևանգման գործով տուժողի ցուցմունքը. News.am
Այս բաժնից
16810 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ