Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի փաստաբանը
Երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի փաստաբան Գիորգի Օնիանին: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Տեղեկությունների համաձայն Օնիանին մեղադրվում է դատախազ լինելու ժամանակահատվածում իր լիազորությունները չարաշահելու մեջ:
Հարցաքննության ժամանակ Օնիանիի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են սրտաբանական կլինիկա:
Օնիանին հայտարարել է, որ իրեն ձերբակալեցին այն բանից ետո, երբ ինքը հայտարարեց Թբիլիսիի շրջանային ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին: