1803 դիտում
14:40 09-10-2014
Տեղի ունեցավ հանդիպում` Երևանի և Մոսկվայի փոքր և միջին բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև
Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում տեղի է ունեցել Մոսկվայում և Երևանում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում: «Բիզնես-Մարաթոն» նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության դեպարտամենտը`միջտնտեսական և միջազգային դեպարտամենտի օժանդակությամբ:
Մոսկվայաբնակ գործարարների այցի նպատակը երևանաբնակ գործընկերների հետ բժշկական սարքավորումների, մեքենաշինության, շինարարական և ներկայացված այլ ոլորտներում համագործակցություն ծավալելն ու առկա փորձը փոխանակելն է: Բացման խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, նշել է, որ Երևանի և Մոսկվայի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունների առաջնահերթություններից է տնտեսական փոխգործակցությունը, ինչի արդյունքում, ի թիվս կյանքի կոչվող այլ ծրագրերի, հնարավոր է դարձել կազմակերպել նաև գործարարների այս հանդիպումը: Դավիթ Գևորգյանը մոսկովյան պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումներին:
Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային վարչության պետ Արմեն Հարությունյանն էլ նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մասնավոր հատվածի և քաղաքապետարանի համագործակցությանը, որի շրջանակում աշխատանքներ են տարվել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առևտրային ներկայացուցչության հետ` Մոսկվայի և Երևանի գործարարների պարբերական, այդ թվում նաև այս հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Մոսկվա քաղաքի գիտության, արդյունաբերական քաղաքականության և գործարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազևը նախ շնորհավորել է հայ գործընկերներին «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության առիթով և բեղմնավոր աշխատանք է մաղթել հայ և ռուս գործընկերներին: Մոսկվայի կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս հնարավորին աջակցելու են երկու քաղաքների գործարարների անմիջական համագործակցությանը:
Նմանատիպ նյութեր
2137 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
2001 դիտում
22:26 15-05-2014
Արտոնյալ տարածք. Արցախում զարկ են տալիս փոքր ու միջին բիզնեսի. տեսանյութ
1364 դիտում
10:11 24-10-2014
Մեր երկրում փոքր ու միջին և խոշոր բիզնեսի համար ստեղծված անհավասար պայմանների մասին. Ժամանակ
Այս բաժնից
1048 դիտում
17:28 10-10-2024
ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ
1852 դիտում
16:23 10-10-2024
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալումից