Արտոնյալ տարածք. Արցախում զարկ են տալիս փոքր ու միջին բիզնեսի. տեսանյութ
                        Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում այս օրերին միայն շինարարներն են աշխատում, մի քանի ամսում շենքը պետք է ժամանանակից պահանջներին համապատասխան տարածքի վերածվի:
Գործարանի տարածքը բարեկարգվում է, բայց էլեկտրատեխնիկայի արտադրություն չի վերսկսելու: 15 հազար քառ. մետր մակերեսով տարածքը բիզնես միջավայր է դառնալու: Փոքր ու միջին ձեռնարկություններն արտոնյալ պայմաններով աշխատելու հնարավորություն կունենան: Պետական ֆինանսավորմամբ բարեկարգվող տարածքում տարեվերջին 7 ընկերություն կգործի: Առաջին գործարարներից մեկը գյուղմթերքի փաթեթավորող կազմակերպություն է լինելու: Գյուղմթերք վերամշակողները նույնպես մտադիր են այստեղ տեղափոխվել, 10-12 ձեռնարկություն արդեն հայտ է ներկայացրել:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27930]armnewstv.am [/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


