Մեկնարկել է 2016 թվականի համար խաղարկվող «Գրին Քարտ» վիճակախաղի գրանցումը. տեսանյութ
Հոկտեմբերի 1-ից մեկնարկեց 2016 թվականի համար խաղարկվող ներգաղթային վիզաների, ինչպես հայտնի է, «Գրին Քարտ» վիճակախաղի` գրանցումը, որը կավարտվի նոյեմբերի 3-ին: «Գրին Քարտի» խաղարկության դադարեցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանում ԱՄՆ հյուպատոս Ֆրենկ Թուն նույնպես լսել է այդ մասին, բայց եթե պետքարտուղարությունը հայտարարում է գրանցման մասին, նշանակում է խաղարկությունը շարունակվում է:
Ըստ հյուպատոսի` 2013-2014-ի ֆինանսաբյուջետային տարվա կտրվածքով վիճակախաղին Հայաստանից մասնակցել է 2000 մարդ, որից 1400-ին տրամադրվել է ներգաղթային վիզա: Հայաստանում ներգաղթի վիզա շահածների մեջ եղել են նաեւ Իրանի, Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, քանի որ կարգը թույլ է տալիս Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը «Գրին Քարտի» խաղարկությանը մասնակցել նաև այլ երկրների քաղաքացիների:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34631]Armnewstv.am[/url]