2245 դիտում
09:12 05-02-2014
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն իրոք ամերիկյան «Գրին քարտ» է շահել. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը ամերիկյան «Գրին քարտ» է շահել և պատրաստվում է մեկնել ԱՄՆ։ Հետագայում Արարատի քաղաքապետը հերքեց այդ լուրը՝ ասելով, որ նման բան չկա և սուտ են «Գրին քարտ» շահելու և ընտանիքով ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը։
«Չի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք «Գրին քարտ» շահել է։
Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավոներ Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետն ու Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը։ Նրանք սպառնացել են վերջինիս և պարտադրել չհեռանալ երկրից։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետն ու Ավշարի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը հսկայական գումարներ էին ծախսել, որպեսզի Հայկյանը, այսինքն՝ ՀՀԿ թեկնածուն հաղթող դուրս գա ԲՀԿ թեկնածուի դեմ պայքարում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1445 դիտում
09:15 29-01-2014
Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը հերքել է լուրերը, թե իբր Գրին քարտ է շահել. Հրապարակ
4692 դիտում
15:16 03-10-2014
Մեկնարկել է 2016 թվականի համար խաղարկվող «Գրին Քարտ» վիճակախաղի գրանցումը. տեսանյութ
Այս բաժնից
817 դիտում
16:27 18-12-2024
Կայացավ հերթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ