1756 դիտում
17:46 02-10-2014
Պատանի հայ դաշնակահարները հաղթել են «Ապագայի արտիստներ» խորագրով հեղինակավոր մրցույթ-փառատոնում
Ս. թ. սեպտեմբերի 23-29-ը «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված երեք դաշնակահարներ մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից:
Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորվել է 1-ին մրցանակներ, իսկ Արթուր Գրիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին, որի նպատակն է բացահայտել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին, աջակցել նրանց մասնագիտական ունակությունների կայացմանը:
Ռազմավարական առումով այն կարևորվում է, քանի որ միտված է դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում հայ կատարողական արվեստի մրցունակության ապահովմանը: 2014 թ. ծրագրում ընդգրկված են 15 երաժիշտ–կատարողներ, որոնք ներկայացնում են դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտությունները:
Նմանատիպ նյութեր
1404 դիտում
12:39 23-09-2020
Երիտասարդ դաշնակահարները ներկայացել են Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ինքնատիպ ելույթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1237 դիտում
15:55 03-11-2014
Վրոցլավի «Վրոստյա» հեղինակավոր փառատոնում Մուրադ Ջանիբեկյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
1129 դիտում
17:56 03-11-2014
Վրոցլավի «Վրոստյա» հեղինակավոր փառատոնում՝ Մուրադ Ջանիբեկյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
Այս բաժնից
460 դիտում
19:55 14-11-2024
ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը մասնակցել է ՀՀ ոչ պետական դպրոցների համաժողովին
673 դիտում
19:37 14-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ
463 դիտում
19:24 14-11-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավի» կազմակերպության պատվիրակությանը