9297 դիտում
14:54 26-09-2017
Ալիևյան կլանի մութ գործերը բացահայտող լրագրող Հադիջա Իսմայլովան արժանացել է հայտնի Right Livelihood Award Foundation-ի մրցանակին
«Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Հադիջա Իսմայլովան, ով որոշ ժամանակ ադրբեջանական բանտում մնալուց հետ ազատ է արձակվել այս տարվա մայիս ամսին, պետական մակարդակով կոռուպցիայի ոլորտում խիզախ բացահայտումներ անելու համար պարգևատրվել է շվեդական հայտնի Right Livelihood Award Foundation-ի կողմից, հաղորդում է Deutche Welle-ը։
Ադրբեջանցի լրագրողուհուն հանձնվել է «Ճիշտ կենսակերպի համար» մրցանակը, որը շատ հաճախ անվանում են «Նոբելյան մրցանակի այլընտրանք»։ Իսմայլովան կստանա նաև 105 հազար եվրո։
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագորությունների դատարանը Իսմայլովային 2015 թվականի սեպտեմբերի 1-ին «շորթում և յուրացում, անօրինական ձեռնարկատիրություն, հարկերից խուսափում և պաշտոնական լիազորությունների չարաշահում» կեղծ հոդվածներով դատապարտել էր 7.5 տարվա պայմանական ազատազրկման։
Իսմայլովան հայտարարել էր, որ իր ազատազրկումը քաղաքական դրդապատճառներ ունի։
Նմանատիպ նյութեր
4006 դիտում
22:53 25-10-2014
Սև ոսկու ռեկորդային գնանկումը և ալիևյան կլանի սև օրերը. տեսանյութ
2145 դիտում
14:48 26-05-2019
Կարծես Հայաստանում իշխանության են եկել ալիևյան կլանի հայախոս ներկայացուցիչները. Մենուա Հարությունյան
2323 դիտում
16:31 31-08-2015
Բաքվի դատարանում հայտնի լրագրող Հադիջա Իսմայլովային թույլ չեն տվել ավարտել վերջին խոսքը
Այս բաժնից
430 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
454 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1060 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN