1531 դիտում
19:14 27-09-2014
Մեկնարկել է «Գրական Տապան» միջազգային փառատոնը. տեսանյութ
Սերժ Վենտորինին տարիներ շարունակ Չարենց է թարգմանում: Ցավում է, որ եվրոպացիները չեն ճանաչում Չարենցի պես մեծ գրողին: Խոստովանում է` ինքն էլ արդեն նաև հայ գրող է, քանի որ ազդեցություն է կրել հայ գրականության մեծերից: Հայաստանում առաջին անգամ չէ: 88-ի երկրաշարժի ժամանակ էլ այստեղ էր, որպես թարգմանիչ օգնում էր Գյումրի այցելած իտալացի փրկարարներին ու հանդիպեց իր կյանքի կեսին` Ելիզավետ Մուրադյանին: Մոլդովացի գրող Վիկա Չեմբարցևան «Գրական Տապան»-ի հետ Հայաստանի տարածքով շրջել է արդեն մի քանի անգամ: Այս անգամ Ղարաբաղ էլ է այցելել: Շրջագայությունների ժամանակ չի գրում: Միայն նշումներ է անում, որոնք հետո վերածվում են Հայաստանով ներծծված ու Հայաստանին նվիրված արձակի կամ բանաստեղծության: Չեխ գրող Լադիսլավ Վետվիչկան էլ նշում է, որ այս այցելությունը Հայաստանի մասին ավելի խոր ընկալումներ տվեց: Հայաստանի ու Չեխիայի միջև ընդհանրություններ է գտել: Ասում է` ինչպես ժամանակին Չեխիայի, այնպես էլ Հայաստանի բախտը հարևանների հարցում չի բերել: «Գրական Տապան»-ն այս տարի հյուրընկալել էր գրողների աշխարհի 13 երկրներից: Փառատոնը նրանց հնարավորություն է տվել շրջագայել Հայաստանում, գրողական միջավայրում նոր ծանոթություններ ու կապեր հաստատել, որոնք նաև կյանքի են կոչել համատեղ ծրագրեր: Մասնակիցները հույս են հայտնում, որ փառատոնի երկլեզու ժողովածուն ավելի ակտիվ տարածում կգտնի արտասահմանում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34346]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2269 դիտում
16:11 19-09-2014
«Գրական տապան 2014» միջազգային փառատոնն իր հարկի տակ կմիավորի հայ և օտարազգի գրողներին
1834 դիտում
21:28 27-09-2015
«Գրական Տապան 2015» փառատոնի մասնակից օտարազգի գրողներն այցելել են Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)
Այս բաժնից
1021 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան
913 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան