Եվրամիությունը պետք է աչք չփակի և Ալիևից պահանջի ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Rights Watch
Եվրամիության ղեկավարությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի նա ազատ արձակի անարդարացիորեն դատապարտված քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին և քննադատներին ազատ արձակելու համար: Այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Լոտե Լայխտը, գրում է contact.az-ը:
Ալիևը Բրյուսել է ժամանել այսօր Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գործընկերության մասին նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների համար: Սպասվում է նրա հանդիպումը Եվրահանձնաժողովի և ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության նոր ժամանակաշրջանի ձևավորման հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է, որ ԵՄ-ն իրապես զբաղվի մարդու իրավունքների պաշտպանությամբ, և աչք չփակի այլախոհների նկատմամբ Ալիևի բռնաճնշումների վրա»,- ասել է HRW-ի տնօրեն Լոտե Լայխտը: