4846 դիտում
22:14 22-09-2014
Ինչքա՞ն գայլ կա Հայաստանում և ինչո՞ւ որսորդները գերադասում են որսալ էգ գայլերին
Հոշոտված հոտը Միրզոյանների ընտանիքին կոտրած տաշտակի առաջ է կանգեցրել: Անասուններին գարնանն էին գնել` 1մլն 200.000 դրամ վարկով: Գայլերի ոհմակը սարերում հարձակվել է ոչխարի հոտի վրա: Երկու ոհմակի հարձակումից գառներին պաշտպանել չեն կարողացել ոչ հովիվը, ոչ էլ որսաշները: Գայլերը խեղդել էին մոտ վաթսուն ոչխար, ևս տասին մորթել են գյուղի անասնաբույժի խորհուրդով: Հոբաձորում ոչխարներին, Դարպասում էլ կովերին են գայլերը հոշոտել: Գյուղապետը տավարածի ահազանգով է սար բարձրացրել, գայլերը նրա նախրից կովեր են տարել: Նախրապանն առավոտյան ութսուն կով է արոտավայր տարել, երեկոյան հաշվել է` պակասել են: Գայլերի մեկ հարձակումը գյուղապետի վրա 800 հազար դրամ է նստել: Հատկապես այս գյուղում անասնապահությունը ռիսկային է: Արոտավայր չունեն, անասունը հեռու սարերն են տանում ու մնում մինչև ուշ աշուն, բայց այստեղ էլ գայլերն են վտանգավոր: Կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել Բնապահպանության նախարարությանը` գայլերի ոչնչացման համար: Բնապահպանները հորդորում են կասեցնել կառավարության որոշումը: Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում գիտական որևէ հետազոտություն չի իրականացվել պարզելու համար` գայլերը շատացե՞լ են, թե՞ հակառակը: Սիլվա Ադամյանը դեմ չէ գայլի որսին, ամբողջ աշխարհում է ընդունված: Բայց ամեն ինչ պետք է հաշվարկել: Եվ եթե գայլերն առանց այն էլ պակասել են, ապա որսաշրջանից հետո կարող են վերանալ: Բնապահպանը հարցնում է` ի՞նչ արդյունք է տվել 3 տարվա ընթացքում գայլերի որսը: Բնապահպանը պնդում է, որ գայլերը բնակավայրերի համար վտանգավոր են դարձել ոչ թե շատանալու, այլ կենսամիջավայրը կորցնելու պատճառով: Գիշատիչները գյուղ են մտնում կեր գտնելու համար: Բնապահպաններն առաջարկում են կենդանիներին տարերայնորեն վերացնելուց առաջ նախ հաշվարկներ և ուսումնասիրություններ անցկացնել: 20 մլն դրամը հատկացնել ոչ թե Բնապահպանության նախարարությանն, այլ կենդանաբանության ինստիտուտին, որը կկազմի գիտական խումբ ու վերջապես կպարզի, թե Հայաստանում քանի գայլ կա ու քանիսին կարելի է ոչնչացնել: Բնապահպանը նկատել է նաև որսորդները գերադասում են որսալ հիմնականում էգ գայլերին, որովհետև դրանց օրգանները մեծ պահանջարկ ունեն գուշակների մոտ և վաճառվում են 2-300 դոլարով: Գայլերից բացի, բնապահպաններին մտահոգում են նաև թռչուններն ու հատկապես արագիլները: Խոստանում են` դրանց էլ անդրադառնալ գայլերին փրկելուց հետո:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34033]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
16:30 23-03-2015
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին
1939 դիտում
21:12 21-08-2015
Նոր Զելանդիայում որսորդները սխալմամբ սպանել են հազվագյուտ թռչունների
2810 դիտում
12:21 29-05-2016
Սվերդլովսկում որսորդները դուրս են բերել լքված լողավազանում արգելափակված հյուսիսային եղջերուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
724 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
922 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը