1096 դիտում
16:30 23-03-2015
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Կարինե Փանոսյանին, անդամներ Սիլվա Ադամյանին/«Թռչնասերների կենտրոն» ՀԿ/, Կարինե Դանիելյանին / ‹‹Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› ՀԿ/, Նարե Արամյանին և Լիլիթ Գրիգորյանին:
Նախաձեռնության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքում իրականացված գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումենրի վերաբերյալ և տեղեկացրել, որ ցանկանում են ՀՀ բնապահպանության հետ համագործակցելով գտնել խնդրի լուծման նաև այլ ուղիներ:
ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով խնդրի վերաբերյալ քննարկման նախաձեռնության և համագործակցության առաջարկի վերաբերյալ` նշել է, որ վերջին տարիներին գայլերի թվաքանակի աճն առաջ էր բերել սոցիալ-տնտեսական, ինչպես նաև բնապահպանական լուրջ խնդիրներ: Զգալի վնաս էր հասցվում ինչպես ընտանի կենդանիներին, ինչն էլ պատճառ է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից համապատասխան միջոցառումներ իրականացնելու որոշման համար: Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչնչացված գայլերն իրենց բնական էկոհամակարգերում գոյություն ունեցող ոհմակներից դուրս քշված երիտասարդ կամ ծեր առանձնյակներ են, որոնք նոր տարածքներ զբաղեցնելու և կեր գտնելու նպատակով մոտենում են բնակավայրերին: Նախարարը շեշտել է, որ գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում:
Նախաձեռնության անդամներն առաջարկել են խնդիրը լուծել նաև անտառային տարածքների ավելացմամբ, էլեկտրական հովիվների և արհեստական կերակրման միջոցով:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ուղղությամբ քայլեր են արվում, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարին կից կոլեգիայի նիստում առաջարկվել է գիտական հիմնավորումներով նախանշել այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր կլինի անտառներն արդյունավետ տնկել, սակայն ինչպես այդ, այնպես էլ հնչած մյուս միջոցները իրագործելու համար ժամանակ է հարկավոր և նախարարությունն աշխատանքներ է տանում դրանց ուղղությամբ:
Նախաձեռնության անդամներն առաջարկել են նաև խնդրի օրենսդրական լուծման ճանապարհը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է հնչած բոլոր առաջարկները ներկայացնել գրավոր, որպեսզի դրանք քննարկվեն ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական և գիտատեխնիկական խորհուրդների նիստերի ժամանակ, որից հետո հնարավոր կլինի համապատասխան նախագծեր ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
4846 դիտում
22:14 22-09-2014
Ինչքա՞ն գայլ կա Հայաստանում և ինչո՞ւ որսորդները գերադասում են որսալ էգ գայլերին
2309 դիտում
17:05 27-06-2015
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներին սկսել են հետապնդել
2736 դիտում
18:22 12-01-2018
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիմակայուն» նախաձեռնության անդամներին
Այս բաժնից
754 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
997 դիտում
22:11 28-11-2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան