211652_close_icon
views-count2762 դիտում article-date 12:21 29-05-2016

Սվերդլովսկում որսորդները դուրս են բերել լքված լողավազանում արգելափակված հյուսիսային եղջերուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Սվերդլովսկի մարզում` Րեժա քաղաքի մոտակայքում, ականատեսները հայտնաբերել են նախկին քիմիական գործարանին պատկանող լքված լողավազանի մեջ արգելափակված հյուսիսային եղջերուին: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Անօգնական կենդանին դեռ երկար այդպես կմնար ջրում, եթե բնակիչները օգնության չկանչեին տեղի որսորդներին ու ձկնորսներին: Տղամարդիկ պարանի օգնությամբ կարողացել են դուրս բերել եղջերուին և ազատ արձակել բնության գիրկ: Ներկայացնում են տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին