Նոր Զելանդիայում որսորդները սխալմամբ սպանել են հազվագյուտ թռչունների
Նոր Զելանդիայի Մոտուտապու կղզում որսորդները սխալմամբ սպանել են ոչնչացման եզրին գտնվող հազվագյուտ թռչունների:
Տեղացի որսորդներին թույլատրվել է սպանել «Պուկեկո» տեսակի թռչուններին, սակայն վերջինիս փոխարեն նրանք կրակել են «Տակախե» տեսակի չորս թռչուն: Դրանք նման են վերոնշյալ թռչնին, սական երկու անգամ մեծ են:
Աշխարհում մնացել է 300 «Տակախե»: Կղզում ժամանակավորապես որսը արգելվել է: